Հետգրություն Երկինք

Author Սուսաննա Հարությունյան

<<Հետգրություն երկինք>> վեպի նյութը դաժան 90-ականներն են, այդ տարիներին երկրի ու ժողովրդի ապրած սարսափներն ու մարդկանց առողջ կենսունակությունը։ Պատերազմող, ծանր ժամանակներ ապրող երկրում, որպեսզի ուշադրություն պահանջի և բավարարի մարդկանց հետ շփվելու, կյանքով հիանալու իր հոգեկան պահանջմունքը, ծեր հերոսուհին շահարկում է սեփական մահը, անընդհատ ձևացնում, թե մեռնում է, որ շուրջը հավաքի հարևան բարեկամներին և հաճելի ժամանակ անցկացնի։ Այս վեպի ժամանակագրական շարունակությունն է <<Անմահության սահմանը>>, որտեղ արդեն նկարագրվում է գլոբալիզացիայի մուտքը Հայաստան, հերոսուհու և նրա որդու արարքներն ու ապրումները, ամեն գնով մարդ մնալու ձգտումը իրենց խորթ և օտար, անընդհատ փոփոխվող իրականությանը։ Երկու գործերում էլ՝ և՛ վեպերի լեզուն, և՛ հերոսները տոգորված են լավատեսությամբ, առողջ հումորով ու զվարթախոսությամբ, իրականության ռեալ ընկալումով և կյանքին հումորով նայելու ունակությամբ, ինչն էլ հաճելի է դարձնում այդ ծանր օրերի և դեպքերի մասին գործերի ընթերցումը։

BOOK DETAILS

3,275

Armenian

Technolinguistics

978-1-64068-242-9

Also available in audio

Download Vlume app on read on your mobile!