Շների համաստեղությունը

Author Նարինե Կռոյան

«Շների համաստեղությունը» վիպակը պատմություն է մանկության երեք ընկերների մասին, որոնց կյանքը հեռացրել էր՝ ահավոր մի դիպվածով նրանց ճակատագրերը նորից հատելու համար. հանցագործություն էր տեղի ունեցել: Իրականի և անիրականի միաձուլումը, երբ այդ նույն իրականն ու անիրականն այդքան էլ զանազանելի չեն, բացահայտում է ընկերների հոգում անթեղված այն մաքուրն ու առաքինին, ինչը պիտի մեռներ առուծախի այս աշխարհում: Ապրվածը ի վերջո դադարում է ռեալիստական լինել, որովհետև կյանքն իրականում ավելի շուտ սյուռեալիզմ է, քան հակառակը, և հաղթում է ընկերությունը: Հանցագործության մասնակիցը, ականատեսն ու այն ի պաշտոնե բացահայտողը հեռու՝ Սիրիուսին ավելի մոտ են, քան այս աշխարհին: Նրանք կարծես Սիրիուսի շուրջը սփռված «Շների համաստեղությունից» են եկել ու դեռ չեն վերադարձել: Սակայն ամեն բան, ի վերջո, վերադառնում է ի շրջանս յուր:

BOOK DETAILS

13,825

Armenian

Technolinguistics

978-1-64068-371-6

Download Vlume app on read on your mobile!