Հասարակական դաշինքի մասին կամ քաղաքական իրավունքի սկզբունքները

Author Ժան-Ժակ Ռուսո

"Այս աշխատությունը համաշխարհային քաղաքական փիլիսոփայության գլուխգործոցներից է, որը հաստատեց ժողովրդի ինքնիշխանության, ազատության, հավասարության և եղբայրության ըմբռնման սկզբունքները: Այն ոգեշնչեց քաղաքական հեղաշրջումներն ու հեղափոխությունները ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում: Աշխատության հիմնական գաղափարն այն է, որ սեփական ձգտումներին համապատասխան օրենքներ սահմանելիս անհատը պետք է ինքնուրույնություն ունենա: Ռուսոն այստեղ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջատագով: Ըստ նրա` խելամիտ և ճիշտ է միայն այնպիսի հասարակությունը, որի բոլոր անդամները մասնակցում են օրենքների ստեղծմանը, այսինքն` այդ կարևորագույն իրավունքը միմիայն ժողովրդին է պատկանում: Ռուսոյի կարծիքով բարձրագույն իշխանության կրողը ժողովուրդն է, որը կառավարության հետ կնքում է հասարակական դաշինք, ինչի հետևանքով էլ իր հերթին ստեղծվում է պետությունը: Ժողովրդի ինքնիշխանությունն անօտելի է, անբաժանելի և բացարձակ, և երբ կառավարության քաղաքականությունը չի համապատասխանում քաղաքացիների շահերին, ժողովուրդը կարող է իր կամքով փոխել պետության ղեկավարությանը: Այս դրույթները մեծապես համապատասխանում են ժամանակակից «ժողովրդավարություն» հասկացության հատկանիշներին:"

BOOK DETAILS

40,443

Armenian

ԶԱՆԳԱԿ

978-9939-68-471-0

Download Vlume app on read on your mobile!