Vlume-ը ուրախ է հայտարարելու Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության Հայկական Համայնքների Բաժանմունքի հետ իր գործակցությունը երկարաձգելու ևս երեք տարով, նպատակ ունենալով ընդլայնել թվային գրադարանը՝ ավելացնելով ավելի շատ հայ գրականության գործեր:
2016 թվականից Vlume-ը համագործակցում է Հիմնարկության հետ՝ նոր շունչ հաղորդելով հայ գրականությանը թվայնացման միջոցով, ինչպես նաև նոր բովանդակություն ստեղծելով: Այս համագործակցության շնորհիվ արդեն 300 էլեկտրոնային գրքեր և «Գանձերի Կղզին » անիմացիոն շարքի 26 դրվագները մասնագիտորեն հրատարակվել են: Շարունակական գործընկերությունը, անշուշտ, կընդլայնվի այս կարևոր նախաձեռնության միջոցով:
Vlume-ն ամենամեծ և առաջատար հայկական թվային գրադարանն է, որը օգտատերերին հնարավորություն է տալիս կարդալ և լսել իրենց սիրելի գրքերը՝ իրենց առօրյա սարքերի միջոցով: Vlume թիմը երախտապարտ է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության Հայկական Համայնքներու Բաժանմունքին աջակցության և հովանավորության համար: