Ծնվեց, սիրեց, տեսավ, անմաացավ։
Այսօր հայ գրականության Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։
Իսահակյանն այն մտավորականն է, որ տեսել է դարի աղետը՝ ոգու սովը։ Իր երգերի կենտրոնը դարձնելով ցաված սիրտը՝ նա հայ քնարերգությանը տալիս է խորություն ու հարստություն։
Մեծ բանաստեղծը գրել է անկեղծ ու բազմերագ երգեր, ստեղծել է քնարական, փիլիսոփայական պոեմներ ու գունագեղ արձակ։ Այդ գեղեցիկ երկերը ստեղծման օրից հարազատությամբ ու ջերմությամբ են ընդունվել ժողովրդի կողմից։
Մեր լեռներում մինչև հիմա էլ մարդիկ նշխարի պես սուրբ են պահում «Որսկան ախպեր», «Մաճկալ ես» և այլ տասնյակ երգեր, որոնց մեղեդիները հոսել են Իսահակյանի բանաստեղծական հզոր ակունքներից։ Այդ երգերը շատ մարդիկ դրանք համարում են հին, շատ հին ու բուն ժողովրդական։
Վարպետը հայ գրականության ամուր սյուներից մեկն է, և թվում է, թե աշխարհի լույսը պակասում է, երբ այդ սյուներից մեկը ընկնում է։ Բայց այն ամենը, ինչ նրանք թողել են իրենց ետևից, ստվեր չէ, այլ բոց։
Անմահ Ավետիք Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149
