Skip to content

Ազատության երգիչ՝ Միքայել Նալբանդյան։ Ծննդյան օր

«Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։
Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:
Միքայել Նալբանդյան
Այսօր հայ մեծ բանաստեղծ, հրապարակախոս, գրաքննադատ, Ազատության երգիչ՝ Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է։ Նալբանդյանի անունն ու գործը անջնջելի տառերով դրոշմված են հայոց նորագույն պատմության մեջ։ Նրա գեղարվեստական և հրապարակախոսական երկերը թեև միշտ գրվել են կոնկրետ առիթներով, բայց ասես անընդհատ քայլում են ժամանակի հետ։ «Բնավորությամբ շիփ-շիտակ էր Նալբանդյանը, ինչպես ուղիղ վեր բարձրացող մի բարդի»․- այսպես է բնութագրել գրողին Ղազարոս Աղայանը։
Նալբանդյանի կերպարը սերունդների հիշողության մեջ մարմնավորել է որպես ժամանակի հերոս, ազատության զինվոր և գաղափարի նահատակ։ Նրա կենսագրության ու գրականության մեջ «ազատություն» բառը չափազանց շատ էր իր ժամանակների համար:
Կարճատև, բայց դեպքերով ու կապերով, հերոսական և ողբերգական դրվագներով բարդ անցումներով բացառիկ հարուստ կյանք է ապրել Միքայել Նալբանդյանը։ 37 տարեկանում կտրվեց ազատության երգչի կյանքի թելը, բայց նա հազար թելերով մեզ կապեց իր ստեղծագործություններին։Նալբանդյանի ստեղծագործություններից ազատության, անկախության «հոտ» է գալիս։ Բոլոր բանաստեղծությունները մեկտեղվել են այստեղ՝ https://vlume.com/hye/person/EN-471

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *