Skip to content

Ամանորը գրականության մեջ

Ամանորը՝ որպես նոր սկիզբ, հրաշքների, հույսերի ու երազանքների մասին պատմելու յուրահատոկ միջոց, միշտ էլ ոգեշնչել է գրողներին։ Շատ-շատերն են անդրադարձել այս լուսովոր տոնին և գեղեցիկ բանաստեղծություններ ձոնել նրան։ Այդ բանաստեղծություններում նրանք իրենց հույսերն ու ցանկություններն են արտահայտել։ Քանի որ Ամանորն ավելի մոգական է դառնում գրականության մեջ, եկե՛ք վերհիշենք թերևս ամենահայտնի ստեղծագործությունները։

Ռափայել Պատկանյան- «Նոր տարի»՝ https://vlume.com/hye/item/VP-577

Երնե՜կ, թե այս Նոր տարինՎերջ տար հայի ցավերուն․
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։

Մուշեղ Իշխան- «Նակամ Կաղանդ Պապային»՝ https://vlume.com/hye/item/EB-267

Կաղանդ պապա,
Իմ այս նամակս առաջին
Քե՛զ կը գրեմ ես ահա
Եւ կարօտով կը յանձնեմ քու սուրբ աջին։

Պարույր Սևակ- «Արի, Նոր Տարի»՝ https://vlume.com/hye/person/EN-158

Արի՜, Նո՛ր Տարի,Բայց… այնպե’ս արի,

Որ ավելանա աշխարհի բարին․․․

Համո Սահյան- «Նոր տարու հետ նորանալով»՝ https://vlume.com/hye/person/EN-439

Ուրախանանք նոր տարու հետ,
Նոր տարու հետ նորանալով,
Դալարելով մեր կյանք ապրենք,
Ոչ թե դանդաղ չորանալով

Զահրատ- «Կաղանդի ծառ մը»՝ https://vlume.com/hye/item/EB-149

Կաղանդի ծառ մը շտկելու համարԵրեք բան պէտք է

– Ծառէն զարդէն զատ

Հաւատքը գալիք աղուոր օրերու

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *