Skip to content

Այսքան տարբեր հայերենները։ Արևմտահայերեն, Արևելահայերեն

Խոսում ենք հայերեն, բայց կարծես թե իրար լավ չենք հասկանում։ Ինչո՞ւ և ե՞րբ է այսպես լինում։Երբ իրար են հանդիպում հայերենի երկու ճյուղերը՝ արևմտահայերենն ու արևելահայերենը, շատ հաճախ կարող ենք իրար չհասկանալ, կամ սխալ հասկանալ։

Գաղտնիք չէ, որ բազում բառեր տարբեր իմաստներ ունեն երկու լեզվաճյուղերում։ Մենք հաճախ ենք ներկայացնում այդ բառերի տարբերությունը՝ կատակի միջոցով։

Ահա, այդ բառերից մեկն էլ ԹԻՎՆ է։ 

Եթե արեւմտահայերենով խոսող երիտասարդը ձեզանից Թիվ հարցնի, անպայման տվեք ձեր հեռախոսահամարը, ոչ թե ծննդյան թիվը։ Թե չէ, գուցե, բաց թողնեք ձեր հնարավորությունը։

Իսկ եթե ուզում եք ավելի վարժ տիրապետել արևմտահայերենին կամ արևելահայերենին, ապա պետք է կարդալ, շատ կարդալ զուգահեռաբար երկու լեզվաճյուղերով։ Երբե՛ք չխուսափեք հայերենի և ոչ մի լեզվաճյուղից, ՀԱՅԵՐԵՆԻՑ։

Vlume-ը բացի թվային գրադարան լինելուց, նաև հայերենի տարածողն ու սփռողն է, որտեղ հավասարապես կան և՛ արևելահայերեն, և արևմտահայերեն գրքեր։

Համոզվելու համար ներբեռնեք՝

🖥Web: https://vlume.com/
📱Android: https://vlume.com/download/android
📲iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *