Skip to content

Այսքան տարբեր հայերենները

Արդեն բազմիցս համոզվել ենք, որ երբ իրար են հանդիպում հայերենի երկու լեզվաճյուղերը՝ արևմտահայերենն ու արևելահայերենը, ուրեմն ականատես ենք լինելու մի հետաքրքիր կամ զվարճալի դեպքի: Չէ՞ որ շատ հաճախ միևնույն բառը հայերենի երկու լեզվաճյուղում ունի տարբեր նշանակություն: «Այսքան տարբեր հայերենները» շարքում այս անգամ անդրադարձել ենք ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ բառին: Երբ արևմտահայերենին խոսող բժիշկը դուրս գա սենյակից և ասի, որ Գործողությունը բարեհաջող է ավարտվել, կամ՝ միակ տարբերակը հիվանդին գործողություն անելն է, ապա չշփոթվեք, իրար չխառնվեք: Նա նկատի ունի Վիրահատությունը: Եվ այստեղ մենք կամրապնդենք մեր հիշողության մեջ, որ արևելահայերենի վիրահատությունը նույնն է, ինչ արևմտահայերենի գործողությունը: Եվ այսպես մանր-մանր եկեք փորձենք տիրապետել հավասարապես երկու լեզվաճյուղերին էլ: Դե, իսկ այս հարցում մեզ կօգնի միայն ընթերցանությունը՝ և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն:

Այս ամենը մեկ տեղում ունի մի անուն՝ #vlume

🖥Web: https://web.vlume.com/
📱Android: https://vlume.com/download/android
📲iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *