Skip to content

Այսքան տարբեր հայերենները

Կրկին հատվեցին հայերենի երկու լեզվաճյուղերը՝ արևելահայերենն ու արևմտահայերենը։ Իսկ սա նշանակում է, որ իրար այդքան էլ լավ չեն հասկանալու կամ սխալ են հասկանալու։

Ինչո՞ւ, որովհետև շատ ու շատ բառեր տարբեր նշանակություն ունեն երկու լեզվաճյուղերում։ Մենք հաճախ ներկայացնում ենք այդ բառերը։ Այս անգամ անդրադարձել ենք ՆԱՄԱԿ և ՊԱՀԱՐԱՆ բառերին։ Արևելահայերենում ՊԱՀԱՐԱՆ բառը հիմնական իմաստով նշանակում է կահույքի մաս և շատ վաղուց գործածությունից դուրս է եկել ծրար իմաստը։ Իսկ արևմտահայերենում ՊԱՀԱՐԱՆ բառը գործածվում է հենց «ծրար» իմաստով և հաճախ դառնում թյուրիմացության պատճառ։ Այ, այսպիսի թյուրիմացության մեջ էլ ընկել են մեր այսօրվա հերոսները։Եթե ուզում եք ավելի վարժ տիրապետել հայերենի երկու լեզվաճյուղերին էլ և թյուրիմացության զոհ չդառնալ, ապա պետք է շատ կարդալ հավասարապես երկու լեզվաճյուղերով։ Երբե՛ք չխուսափեք հայերենի և ոչ մի լեզվաճյուղից, ՀԱՅԵՐԵՆԻՑ։ Իսկ այդ հարցում մենք կօգնենք ձեզ, կտանք գրքեր՝ արևմտահայերեն, արևելահայերեն։

Web: https://vlume.com/

Android: https://vlume.com/download/android

iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *