Skip to content

Այսքան տարբեր հայերենները

Կրկին իրար են հանդիպել հայերենի երկու լեզվաճյուղերը՝ արևմտահայերենն ու արևելահայերենը։ Արդեն պարզ է, որ այս հանդիպումն անպայման դառնալու է հետաքրքիր։ Ինչո՞ւ, որովհետև գաղտնիք չէ, որ նույն բառը երկու լեզվաճյուղերում կարող է ունենալ իրարից տարբեր նշանակություն։

Մենք մեր «Այսքան տարբեր հայերենները» շարքով փորձում ենք հերթով ներկայացնել և բացահայտել նման բառերի տարբերությունները։ Այս անգամ կանգ ենք առել «ախոյան» բառի վրա։ Արևմտահայերենում «ախոյան» նշանակում է «չեմպիոն», իսկ արևելահայերենում օգտագործվում է որպես «թշնամի»։ Սա է պատճառը, որ երկու ընկեր կարող են խոսել նույն բանի մասին, բայց չհասկանան իրար՝ ինչպես մեր օրինակում։

Մենք՝ որպես երկու լեզվաճյուղերի կրողներ ու տարածողներ, մեր պարտքն ենք համարում ամուր պահել հանգույցը, որը միավորում է արևելահայերենն ու արևմտահայերենը։ Իսկ եթե ցանկանում եք դուք էլ միանալ մեզ՝ ամրացնելու հայերենի երկու լեզվաճյուղերի կապը, կարդացեք հավասարապես երկու լեզվաճյուղերով էլ։ Մեր գրադարանը ձեզ տալիս է այդ հնարավորությունը՝ գտնել շատ գրքեր և՛ արևելահայերեն, և՛ արևմտահայերեն։

🖥Web: https://vlume.com/

📱Android: https://vlume.com/download/android

📲iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *