Գի դը Մոպասանը ողջ կյանքում տառապել է հիպոխոնդրիայով. մշտապես վախեցել է խելագարվելուց: 1844թ.-ից Մոպասանի մոտ սկսվում են հաճախակի նյարդային պոռթկումները և հալյուցինացիաները: Նյարդային գրգռվածության ծայրահեղ վիճակում Մոպասանը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել (մի անգամ թմբուկավոր ատրճանակով, մյուս անգամ թուղթ կտրելու դանակով), և երկու անգամն էլ` անհաջող: 1891թ.-ին գրողին տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ էլ կիսագիտակից վիճակում ապրում է մինչև կյանքի վերջ: Իհարկե, ոչ մի հիվանդություն չխանգարեց Մոպասանին, որպեսզի ստեղծի աշխարհահռչակ գրքեր։ Սա ապացույցն է այն բանի, որ նույնիսկ կյանքի ամենամութ անկյուններում ինչ-որ մեծ ու գեղեցիկ բան կարող է ծնվել:
Իսկ Մոպասանի ամենահայտնի գրքերը և՛ էլեկտրոնային, և՛ ձայնային տարբերակներով կարող եք գտնել այստեղ․
Մոպասան՝ https://vlume.com/hye/person/EN-260