Skip to content

Ապրիլի 24

Օ՜, գարնան ամիս, ապրելու ապրիլ,

Դու, որ բերում ես ծաղիկներ ու կյանք,

Ինչո՞ւ դու դարձար մահվան տարելից,

Մահով մնացիր մեր պատմությունում․․․

Ապրելու ապրի´լ, ինչո՞ւ է մեռնում
Գարնան սպասող մի ողջ ժողովուրդ.
Գարնան օրերին, օրը ցերեկով,
Աշխարհին ի տես, աչքի տա՜կ աստծու․․․ Սիլվա Կապուտիկյան

Այսօր լրանում է 110 տարին այն Կարմիր կիրակիից, երբ՝«Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ»։

Միայն Ապրիլը 24-ը քիչ է հիշելու և երբեք չմոռանալու, որ «պարտք է ժամանակը մեզ կյանք միլիոն ու կես»։
Միայն Ապրիլը 24 չէ, որ ապացուցեց․ «հայերն ապրել են, ապրում են, կապրեն․․․» և որ Հայաստանում անգամ քարերն են ծաղկում, որ ինչքան էլ սև ամպեր կուտակվեն մեր գլխավերևում, միևնույն է մենք «…հարազատ հողից ծիլ ու ծառ կտանք նորից․․․»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *