Skip to content

Ավետիք Իսահակյան։ Ծննդյան օր

«Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը` թևերով»

«Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը` հին ջուր» Ավետիք Իսահակյան

Այսօր հայ գրականության Վարպետի՝ Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։ Իսահակյանը մի բացառիկ մեծություն է, որի բարձր հասակը երևում է բոլոր կողմերից։ Նա մեծ ուժով մեզ է բերել համաշխարհային մշակույթի լուսավոր ավանդները՝ տալով դրանց հայկական յուրահատուկ շեշտեր։ Գրողը մեր ձայնը տարել է մեծ աշխարհ՝ հայ ժողովրդի սիրտն ու խորհուրդները բացելով բոլոր ազգերի առաջ։ Իսահակյանն այն մտավորականն է, որ տեսել է դարի աղետը՝ ոգու սովը։ Իր երգերի կենտրոնը դարձնելով ցաված սիրտը՝ նա հայ քնարերգությանը տալիս է խորություն ու հարստություն։ Մեծ բանաստեղծը գրել է անկեղծ ու բազմերագ երգեր, ստեղծել է քնարական, փիլիսոփայական պոեմներ ու գունագեղ արձակ։ Այդ գեղեցիկ երկերը ստեղծման օրիցհարազատությամբ ու ջերմությամբ են ընդունվել ժողովրդի կողմից։ Այս երևույթը շատ բնական է․ բանաստեղծը հազար թելերով կապված էր հայրենի կյանքի հետ, և նրա երգերն օժտված ենժողովրդայնությամբ։ Ավետիք Իսահակյանը հայ բազմադարյան գրականության մեծ ներկայացուցիչներից է, որոնց նվիրական անունները զարդարում են հայ ժողովրդի պատմության էջերը։ Վարպետի ստեղծագործությունները զարդարում են ոչ միայն մեր գրականության էջերը, այլև մեր գրադարանը՝ https://vlume.com/hye/person/EN-149##ավետիք_իսահակյան #վարպետը#ԱբուԼալաՄահարի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *