Այսօր հայ արձակագիր, հրապարակախոս և հասարակական գործիչ Ատրպետի ծննդյան օրն է։
Նրա ստեղծագործությունները կենդանի պատկերներով ներկայացնում են արևմտահայ գյուղաշխարհը, սոցիալական խմորումներն ու ազգային–ազատագրական պայքարի դրամատիկ ուղիները։
Ատրպետը գրականությունը դիտում էր որպես հասարակական փոփոխության գործիք՝ թողնելով արժեքավոր ժառանգություն հայ արձակի մեջ։
Եթե Արման Մանարյանը 1961 թ․ չնկարահաներ «Տժվժիկ» ֆիլմը, երևի շատերս չէինք իմանա համանուն պատմվածքի հեղինակ Ատրպետի անունը։
Այսօր հիշենք անմահ «Տժվժիկ»-ի անմահ հեղինակին։
