Skip to content

…Բախտի ճամփեքը տարբեր են լինում, Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր: Պարույր Սևակ

Այսօր լրանում է դարի բանաստեղծ, մեծ սիրերգակ, հանճարեղ պոետ՝ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը։ Սահյանն ասում էր․ «Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»: Սևակից մենք սովորում ենք սիրել, սիրել իսկական սիրով «խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝ Ծաղկից, պարտեզից, երեխաներից․․․ Եվ լինել անհոգ, և անդարդ լինել, Պարզապես սիրող-ապրող մարդ լինել․․․»։

Այսօր ինչ էլ ասենք մեծ պոետի մասին, էլի քիչ է. եկե՛ք պարզապես բացենք նրա սիրտ շարժող, հոգեցունց, միշտ արդի բանաստեղծություններն ու հիանանք:

Պարույր Սևակ՝ https://vlume.com/hye/person/EN-158

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *