Գիրքը կարդալ հետո դիտել ֆի՞լմը, թե՞ ֆիլմը դիտել նոր կարդալ գիրքը։ Մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք էկրանավորում ունեցող գրքերին և դրանով փորձել խրախուսել և՛ ընթերցանությունը, և՛ ֆիլմեր դիտելը։ Այս անգամ անդրադարձել ենք Վարդգես Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» գրքին, որն ունի հիանալի էկրանավորում՝ իր բացառիկ դերասանական կազմով։
Մինչ կկարդաք կամ կդիտեք ֆիլմը, հիշեք․գիրքն ու ֆիլմը երկու եղբայրներ են՝ նույն պատմությունը պատմողները, բայց տարբեր լեզուներով: Ֆիլմը մեզ տանում է արագընթաց գնացքով՝ ցույց տալով հիասքանչ տեսարաններ պատուհանից: Իսկ գիրքը․․․ գիրքը մեզ դարձնում է այդ պատմության ռեժիսորը: Այն մեզ տալիս է բանալիներ՝ բացելու հերոսների մտքերի դռները: Թույլ է տալիս կանգ առնել, մտածել, երևակայել: Գրքում մենք ենք որոշում, թե ինչպես է հնչում կերպարի ձայնը, ինչ գույն ունեն նրա աչքերը:
Ֆիլմը կարող է լինել մի քանի ժամանոց փախուստ իրականությունից, բայց գիրքը դառնում է մեր կյանքի մի մասը, այն ապրում է մեզ հետ օրեր, շաբաթներ:
Իսկ հիմա կարող ենք կարդալ գիրքը՝ https://vlume.com/hye/item/EB-1138
կամ՝
դիտել ֆիլմը՝ https://www.youtube.com/watch?v=oGbwVHkLFW8