Ասում են՝ գիրքը հնարավորություն է տալիս հեղինակի հետ միասին դառնալ պատմության համահեղինակը, քանի որ մեր երևակայությունն է գծագրում հերոսների դեմքերն ու աշխարհի գույները։ Իսկ ֆիլմը մեզ պարգևում է պատրաստի մի կախարդանք, որտեղ երաժշտությունը, լույսն ու դերասանական խաղը ստիպում են սրտին ավելի արագ բաբախել։
Այս երկու աշխարհների բախումը միշտ հետաքրքիր է, բայց կան պատմություններ, որոնք թե՛ էջերի վրա, թե՛ էկրանին մնում են անմահ։
Այդպիսին է Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի» ստեղծագործությունը։
Այս վերնագիրը լսելիս շատերիս մոտ թերևս արթնանում են մանկության հուշերը, փոքրիկ Ռեմիի դժվարությունները և հավատարիմ ընկերների՝ Կապիի ու Ջոլի-Քյորի կերպարները։
Հեկտոր Մալոյի այս գլուխգործոցը սիրո, տոկունության և ընտանիքի որոնման մասին է։ Բայց ո՞ր տարբերակն է ավելի ուժեղ փոխանցում այդ ապրումները։
- Գիրքը․ Մալոյի տողերը թույլ են տալիս զգալ յուրաքանչյուր ցուրտ գիշեր և յուրաքանչյուր փոքրիկ հաղթանակ։ Այնտեղ Ռեմիի ներաշխարհն ավելի շերտավոր է։
- Ֆիլմը (հայերեն թարգմանությամբ)․ տեսողական և երաժշտական առումով ուղղակի կախարդական է։ Այն մարմնավորում է մեր պատկերացրած հեքիաթը։
Կան գրքեր, որոնք մանկությանը վերադառնալու տոմս են, և «Առանց ընտանիքին» հենց այդպիսին է։ Այն սովորեցնում է մեզ բարություն, որը երբեմն պակասում է մեծահասակների աշխարհում։
Առանց ընտանիքի՝ https://vlume.com/hye/item/VP-316
