Skip to content

Գոնե Հյուգոյի կամ Սենկևիչի ռոմանտիզմով գրեր՝ էլի տանելի կլիներ։ Նար-Դոսը Րաֆֆու մասին

Նար-Դոսը հայտնի էր իր սակավախոսությամբ, համեստությամբ: Բայց որքան էլ սակավախոս էր, այնուամենայնիվ, լինում էր, երբ ազատ ժամերին խոսում էր գրական խնդիրների շուրջ, զարմացնում իր անկախ կարծիքներով: Այն ինչը փառաբանվում ու ընդունվում էր գրեթե բոլորի կողմից, Նար-Դոսը մի նուրբ ժպիտով կամ գլխի թեթև շարժումով կարողանում էր ժխտել:Բաց կարծիքներ էր հայտնում իր գրչակից ընկերների մասին: Չէր սիրում Ահարոնյանին, Փափազյանին, նրանց մասին ասում էր. «Նրանց գործերում ճշմարտություն չկա․․․ մարդ չկա․․․ հոգեբանություն չկա»:

Չէր սիրում նաև Րաֆֆուն, նրա լեզուն: Այն համարում էր սխալներով լի, ճառային, չէր ընդունում նաև ուղղագրությունը: Րաֆֆու մասին էլ ասում էր. «Բարբարոս ռոմանտիզմ ունի, գոնե Հյուգոյի կամ Սենկևիչի ռոմանտիզմով գրեր՝ էլի տանելի կլիներ»:

Նար-Դոսի կարծիքը հիմա գուցե շատերը չկիսեն, բայց այն կարծիքը, որ նա իր նուրբ արվեստով արժանացավ ու արժանանում է սերունդների ուշադրությանն ու գնահատանքին, կկիսեն շատ շատերը: Արձակի լավագույն վարպետներից մեկի, թերևս ամենանուրբի, ստեղծագործությունները կարող եք վայելել մեկ տեղում:

Նար-Դոս՝ https://vlume.com/hye/person/EN-63

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *