Skip to content

Գուրգեն Մահարի։ Ծննդյան օր

«Մարդիկ այն չեն, ինչ երևում են։ Մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ … Ուրիշ բան մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության գործում… Մարդու մեջ դրել են ինչ-որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով և բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի»։ Գուրգեն Մահարի

Այսօր հայ գրականության ամենաինքնատիպ գրող Գուրգեն Մահարու ծննդյան օրն է։ Գրող, ով ապրեց ու ստեղծագործեց Բակունցի ու Չարենցի պես խոշորագույն գրողների կողքին՝ ոչ միայն պահպանեց իր ինքնությունը, այլև մի նոր երանգ ավելացրեց այդ շրջանի հայ գրականությանը։ Իր արձակ ստեղծագործություններում անընդհատ ներկայացնելով «հում, հում, հումանիզմ»-ը՝ Մահարուն չի կարելի համարել ողբերգակ, քանի որ մշտապես առկա է կատակը։ Եվ դա այն դեպքում, երբ նրա ստեղծագործությունները լի են և՛ անձնական, և՛ ազգային, և՛ հանրային կյանքի ողբերգություններով։ Ոչ միայն Մահարին է զրկանքներ, տառապանք տեսել, այլև իր գրքերը։ Հայոց գրականության պատմության մեջ առաջին անգամ հայ մարդը հայ մարդու գիրք այրեց: Կրակը անողոք կուլ էր տալիս գրքի պաստառին տպված «Գուրգեն Մահարի» անունը… Վեպը հրկիզվեց հենց հեղինակի տան պատուհանի տակ…
Թեև աքսորը, հալածանքները «սպանեցին» գրողին, ժամանակին քննադատվեց, չընդունվեց իր ստեղծագործությունները, սակայն Մահարին այժմ համարվում է ամենապահանջված, ամենասիրված գրողներից մեկը, որի գրքերը գրադարակներում չեն մնում։

Գուրգեն Մահարի՝ https://vlume.com/hye/person/EN-44

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *