Վահագն Դավթյանի և Սարոյանի ջերմ մտերմությունը գրական ընկերությունների լավագույն օրինակներից է։ Նրանց բարեկամությունը առավել խորանում է Սարոյանի՝ հայրենիք այցելելու ընթացքում։ Դավթյանը Սարոյանի մասին գիրքը խորագրել է «Բարի Հսկան» և Սարոյանը հավանել է այս անվանումը. «- Վահա՛գն, բարին կը հասկընամ, հսկա՞ն ինչ է։ Երբ թարգմանում են անգլերեն, հավանություն տալով, գլուխը շարժում է.-Կ՛ընդունիմ»։ Մեծ գրողը չափազանց բարձր էր գնահատում կրտսեր ընկերոջ՝ Վահագն Դավթյանի գրական ճաշակն ու կարծիքը. «- Գիտեք, եթէ իմ հընգեր Վահագն մէկու մը մասին կ՛ըսէ, որ ան լավ գրագէտ է, ուրեմն ատ գրագէտ, ես կ՛ընդունիմ»։ Սարոյանը հայ ժողովրդի մի մեծ հատվածի ճակատագիրն էր խտացնում իր մեջ։ Եվ, երբ, Սարոյանի կտակի համաձայն, նրա աճյունը բերում եմ հայրենիք, Դավթյանը գրում է․ «Սարոյանի՝ այդ բարի հսկայի աճյունով հայոց բարի հողը այսուհետև է՛լ ավելի կբարիանա…»։
Այս ընկերությունը բացառիկ է, օրինակելի ու անդավաճան։
Բարի հսկայի լավագույն ստեղծագործությունները մի գրքում կարող եք կարդալ այստեղ․
Վիլյամ Սարոյան՝ https://vlume.com/hye/item/VP-579