Գաղտնիք չէ, որ շատ գրողներ գրական ասպարեզ մուտք գործելիս իրենց համար ընտրում եմ գրական կեղծանուն: Գրողներից շատերի կեղծանունների ստեղծման հետ կապված կան հետաքրքիր պատմություններ: Մենք մեր «գրական կեղծանունների ծագումը» շարքում արդեն շատերին ենք անդրադարձել, իսկ այս անգամ անդրադարձել ենք հայ գրականության «Սև ցելերի սերմնացանին»՝ Ակսել Բակունցին:
Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել և խնդրել են, որ որդու անունը Ալեքսանդր դնի՝ ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է մատնվում և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։
Արդեն Ակսել Բակունց անունով էլ Ալեքսանդրը Թևոսյանը դարձավ հայ գրականության սիրելին:
Ակսել Բակունց՝ https://vlume.com/hye/person/EN-70