Skip to content

Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օր

«Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը»: Ժան Պոլ Սարտր
Այսօր Գրքի և հեղինակային իրավունքների միջազգային օրն է: Գրքի օրը առիթ է ևս մեկ անգամ նշելու ընթերցանության կարևորությունը, խրախուսել և խթանել սերը գրականության նկատմամբ:
Այս օրը հետաքրքիր կամուրջ է, որն իրար է կապում գրքի ոլորտը կազմող տարբեր շահագրգիռ կողմերին՝ հեղինակներին, հրատարակիչներին, գրավաճառներին և գրադարաններին: Պետք է հնարավոր ամեն ինչ անել գրքերի ուժն ամբողջությամբ օգտագործելու համար: Մենք պետք է ապահովենք դրանց հասանելիությունը, որպեսզի բոլորն ապաստան գտնեն ընթերցանության մեջ և այդպիսով կարողանան երազել, սովորել և խորհել:
Օրը դարձել է «պատճառ»՝ համախմբելու միլիոնավոր գրքասեր ու ընթերցասեր մարդկանց ամբողջ աշխարհում:
Տոնի գլխավոր նպատակներից մեկն էլ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ անդրադառնալն է։ Հատկապես Թվային գրադարանների պարագայում, սա ամենակարևորն է: Որքան կարևոր է դառնում հեղինակային իրավունքներ ունենալն ու պաշտպանելը, այնքան ավելի շատ են լինում դրա խախտումները: Ոչ միայն այսօր, այլև ամեն օր եկե՛ք հարգենք միմյանց աշխատանքը, զերծ մնանք ու երբեք չտարածենք այն թվային գրքերը, որոնք չունեն հեղինակային իրավունքներ։

Իսկ երբ մուտք գործեք մեր գրադարան, կհամոզվեք որ այստեղ բոլոր իրավունքները պաշտպանված են:

🖥Web: https://web.vlume.com/
📱Android: https://vlume.com/download/android
📲iOS: https://vlume.com/download/ios

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *