Այսօր Գրքի և հեղինակային իրավունքների միջազգային օրն է:
Գիրքը մարդկության հավերժական ընկերն ու իմաստության հանքն է: Յուրաքանչյուր էջ՝ ճանապարհ է դեպի նոր աշխարհներ, գաղափարներ ու զգացմունքներ: Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը հիշեցնում է մեզ պաշտպանել ստեղծագործողի իրավունքը և միաժամանակ տոնել գրավոր խոսքի անսահման ուժը: Թող այս օրը նոր ոգևորություն հաղորդի ընթերցանության հանդեպ և հարգանք՝ նրանց հանդեպ, ովքեր իրենց հոգին դնում են բառերի մեջ:
Օրը դարձել է «պատճառ»՝ համախմբելու միլիոնավոր գրքասեր ու ընթերցասեր մարդկանց ամբողջ աշխարհում:
Որքան առաջնային է դառնում հեղինակային իրավունքներ ունենալը, այնքան ավելի շատ են լինում խախտումները։ Այս պատճառով, եկե՛ք ոչ միայն այսօր, այլև ամեն օր հարգենք միմյանց աշխատանքը, զերծ մնանք ու երբեք չտարածենք այն թվային գրքերը, որոնք չունեն հեղինակային իրավունքներ։
Եկե՛ք մեր գրադարան, տեսեք, որ այստեղ պաշտպանված են բոլոր իրավունքները՝Web: https://vlume.com/
Android: https://vlume.com/download/android
iOS: https://vlume.com/download/ios