Այս վեպը ես չեմ գրել ծաղրելու, ծիծաղեցնելու և հեգնելու համար․ այս վեպը գրել եմ որպեսզի մարդիկ կարդան և դառնապես արտասվեն»։ Վահան Թոթովենց
Եթե ուզում ես ընթերցել մի գիրք, որը միաժամանակ և՛ ծիծաղեցնում է, և՛ մտորել տալիս և՛ հուշում փոքրիկ, բայց կարևոր ճշմարտություններ, ապա «Դոկտոր Բուրբոնյան» անպայման պետք է հայտնվի քո ձեռքերում։
«Դոկտոր Բուրբոնյան»՝ https://vlume.com/hye/item/EB-1433
Տիրատուրը, որին հետագայում կոչում են Բուրբոն իր մանկական կամակորությունն ու էներգիան վերածում է իշխանական վարքագծի, իսկ շրջապատը՝ ծնողները, քույրերը, հարևանները, շուտով ընդունում են այդ ձևը որպես «բնական»։
Հեղինակը ցույց է տալիս, որ երեխայի մեջ ձևավորվող գոռոզությունն ու եսակենտրոնությունը սնվում է չափազանցված գովեստներից։ Այս միջավայրն է դառնում պատճառ, որ Բուրբոնյանը սկսում է հավատալ իր բացառիկությանը։
