Այսօր ամերիկացի ամենահայտնի գրողներից մեկի՝ Ջեկ Լոնդոնի ծննդյան օրն է։ Լոնդոնի ստեղծագործությունները հավասարապես սիրված են և՛ մեծահասակների, և՛ պատանիների կողմից։ Գրողն առաջին հերթին աչքի է ընկել իր արկածախնդրությամբ՝ փոխելով բազմաթիվ և անհամատեղելի մասնագիտություններ, Լոնդոնը երբեք չի խուսափել արկածներից: Սրա ապացույցներից մեկն էլ այն է, որ, լինելով ամուսնացած, սիրահարվում է մեկ այլ կնոջ։ Նրանց միջև սկսված երկարատև սիրավեպը դառնում է Լոնդոնի ամուսնալուծության պատճառը: Լոնդոնն ուներ բազմաթիվ տարօրինակություններ: Լինելով հասարակական ամենաճանաչված և ամենաազդեցիկ մարդկացից մեկը, օգտագործում էր տարբեր տեղեկատվական միջոցները, ստեղծելով տարօրինակ ու հակասական կերպարներ ինքն իրենից: Օրինակ նա բոլորին պատմում էր մի փոքրիկ «հեքիաթ» այն մասին, որ փրկվելով աղքատության ճիրաններից, նա հասել է փառքի, ճանաչման և հաջողության:Նրա ամենաիրական կիրքը եղել և մնում էր գյուղատնտեսությունը: Նա շաբաթներ էր անցկացնում իր ագարակում և նրա ամենամեծ երազանքը մնում էր գյուղատնտեսական տեխնոլոգիաների ստեղծումը։ Սակայն նրա մտահաղացումները մնացին միայն թղթի վրա, քանի որ նա մահացավ քառասուն տարեկան հասակում: Չնայած կարճ կյանքին՝ Լոնդոնը կուտակեց մեծ հարստություն ու ժառանգեց մեզ։ Նա մեզ ժառանգություն թողեց պատմվածքների հիսուն ժողովածու, բազմաթիվ վեպեր և վիպակներ։ Այս հարուստ ժառանգության մի մասը կգտնեք մեր գրադարանում և՛ ձայնային, և՛ էլեկտրոնային տարբերակներով։
Ջեկ Լոնդոն՝ https://vlume.com/hye/person/EN-459