Skip to content

«Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»

«Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:Այս մեջբերումը այնքան հայտնի է, այնքան շատ ու հաճախ է օգնում բոլորիս, երբ հուսահատության գիրկն ենք ընկնում: Գիտե՞ք չէ, որ սա բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի ամենահայտնի գրքից՝ «Ալքիմիկոսից» է: Այս վիպակը խորհրդանշական է և լի իմաստությամբ, որը յուրաքանչյուր ընթերցողի կարող է ներշնչել հետևել սեփական ճակատագրին։ Այն խոսում է ինքնաճանաչման, անհատական ճանապարհի, և կյանքի ամենամեծ գանձերի մասին, որոնք հաճախ թաքնված են մեր առօրյայի հասարակ պահերում։ Գիրքը կյանքի ճշմարիտ արժեքները գտնելու և սեփական սրտին հավատարիմ մնալու մասին է։ Այն կարդալուց հետո կսկսեք նոր աչքերով նայել ձեր կյանքին և կգտնեք ձեր անձնական ճանապարհը դեպի երջանկություն։ Կարդացեք ու համոզվեք, որ «միայն մի բան է երազանքի կատարումը խափանում՝ անհաջողության սարսաափը»: Ձեր երազանքին հասնելու, ձեր կողքի պարզ գանձերը գտնելու, սեփական առասպելն ունենալու բանալին տալիս է Կոելյոն:

Ալքիմիկոսը՝ https://vlume.com/hye/item/VP-623

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *