Skip to content

«Եթե թույլ տաս քեզ կատակել, մարդիկ կսկսեն քեզ լուրջ չվերաբերվել: Եվ այդ մարդիկ չեն հասկանում, որ կան շատ բաներ, որոնց անհնար է դիմանալ, եթե չկատակես»: Հեմինգուեյ

Այսօր XX դարի ամերիկյան գրականության խոշորագույն դեմքերից մեկի, Նոբելյան մրցանակի դափնեկիր, համաշխարհային գրականության վառ ներկայացուցիչ ու խոսքի վարպետ Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան օրն է։ Մարդ, որի սեփական կյանքի պատմությունը պակաս վառ չէր, քան նրա ստեղծագործությունները:Իր ստեղծած գրականության ոճով և արծարծած խնդիրներով նա նոր երևույթ էր։ Գրում էր սեղմ, ազդեցիկ ու պատկերավոր, պարզ, բայց և խորը։ Ազատ ժամերին Հեմինգուեյը սիրում էր զբաղվել որսորդությամբ, հատկապես ձկնորասությամբ։

«Ժամանակ մի վատնեք եկեղեցիներում, կառավարական շենքերում կամ հրապարակներում: Եթե ցանկանում եք իմանալ որևէ տեղի մշակույթի առանձնահատկությունները, գիշերեք տեղական բարերում»,- մի անգամ ասել է Հեմինգուեյը։

Գրողը շատ էր սիրում նաև խմել և հաճախ էր լինում բարերում:

Անկախ սովորություններից, արկածալի կյանքից Հեմինգուեյը դարձավ ու սերունդներին ժառանգություն թողեց ամերիկյան դասական գրականություն: 

Հեղինակի ամենահայտնի գրքերից մեկը կարող եք կարդալ այստեղ՝ https://vlume.com/hye/person/EN-486

1 thought on “«Եթե թույլ տաս քեզ կատակել, մարդիկ կսկսեն քեզ լուրջ չվերաբերվել: Եվ այդ մարդիկ չեն հասկանում, որ կան շատ բաներ, որոնց անհնար է դիմանալ, եթե չկատակես»: Հեմինգուեյ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *