Skip to content

Եղիշե Չարենց։ Ծննդյան օր

«Արևահամ…: Ասացեք, խնդրեմ, կա՞ ճիշտ այդ բառի թարգմանությունը եղող մի բառ ուրիշ ազգերի լեզուների մեջ: Ո՛չ: Արևահամ բառը ուրիշ լեզվով իմաստ չունի, սակայն հայերենով ունի: Մեր մշակույթի մեջ արևը տարբեր է: Մեր բառերն արևահամ են մեր ժողովրդի բերանում, արևը հոտ էլ ունի: Երբ հայ տանտիկինը հագուստներ է փռում չորացնելու, ասում է՝ արևի հոտ ունի»: Ավետիս Ահարոնյան

Այսօր հայ գրականության ամենաարևահամ գրողի՝ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է։
Թվում է, թե կյանքի ու սիրո երգը հյուսելիս Չարենցը իր առջև նպատակ է դրել ընդգրկել ու պարզաբանել մարդկության միտքը մշտապես հուզող այդ առեղծվածները՝ իրենց անսահման բազմազանությամբ, գույներով։
Յուրացնելով հայ և համաշխարհային գրականության վաանդները՝ Չարենցը նվաճեց 20-րդ դարի պոեզիայի բարձունքները։ Նրա մեծությունը պայմանավորված էր ոչ միայն բնատուր տաղանդով, այլև աշխարհացունց իրադարձությունների ականատեսն ու մասնակիցը դառնալով։
Չարենցը այս փոքր ժողովրդի ու փոքր գրականության մեջ ստեղծեց ինքնատիպ ու եզակի էջեր, որոնք լուսավորել ու լուսավորում են մեր ոչ միայն գրականությունը, այլև պատմությունը։

 Եղիշե Չարենց՝ https://vlume.com/hye/person/EN-2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *