Skip to content

Ես ծնվել եմ ձորերում` Եղեռնի սև օրերում: Մայրս կրծքին` օրորել` Իմ օրոցքն էլ է կորել: Աչքս բացի` սով տեսա,Աստված ասաց` «Զոհ է սա»: Դեռ փայտե ձի չհեծած`Բախտի ձիուց ընկա ցած: Հովհաննես Շիրազ

Այսօր  XX դարի հայ պոեզիայի լեգենդար դեմքերից մեկի՝ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է: Բազմալար ու հարուստ է Շիրազի ստեղծագործությունը։ Նրան հատկապես թանկ էին մարդու, բնության, սիրո, դարի, հայրենիքի ապրումները։ Հատկապես բնությունը Շիրազի գեղարվեստական մտքի զինանոցն է։ Բանաստեղծն աշխարհն ընկալում էր հավերժական նորոգման մեջ և այդ հարափոփոխ աշխարհում Շիրազը պահել ու պահպանել է ավանդականը, ըստ ամենայնի՝ ժողովրդական գիծը։ Հենց այս առիթով էլ խոստովանել է․ «Բանաստեղծին հրամայողը նրա սիրտն է, իսկ այդ սիրտը պատկանում է ժողովրդին»։ Խառնվածքով Շիրազը զտարյուն քնարերգու էր ու դրա հավատարիմ պաշտպանը հատկապես այն տարիներին, երբ քնարերգությունը տարբեր մեղադրանքներով հալածվում էր։ Իսկ Շիրազը գրում էր․ «Վիրավոր զինվոր, դու, իմ լիրիկա,Ես քո արյունից ելած մանուշակ»։ Հայ գրականությանը գարնան տաք շունչ բերած, արթնացնող հողի ու ծաղիկների բուրմունքով մարդկանց ու բնությանը նոր ուժ պարգևած գրողը, անգերազանցելի է որպես մայրերգակ։ Շիրազը այն բախտավոր գրողներից, որը մեծ սեր է վայելում ոչ միայն հիմա, այլև հենց կենդանության օրոք։ Իսկ գրողի նկատմամբ մեր սերն արտահայտելու համար պարզապես պետք է միշտ կարդանք, տարածենք ու այդպիսով պաշտպանենք բոլոր ստեղծագործությունները «փոշոտվելուց»։

Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *