Skip to content

Երբ սիրում ես ժամանակն անցնում է աննկատ, երբ ժամանակ է անցնում, սերն անցնում է` աննկատ… Նար-Դոս

Նա գրականության աշխարհ եկավ լուռ, աննկատ և առաջին իսկ քայլերից, որքան էլ խուսափեց անվան շուրջը կարծիք ստեղծելուց, աղմուկից, իրենից անկախ զգացնել տվեց փայլուն անհատականությունը, նրան տեսավ, ճանաչեց, սիրեց ընթերցողը: Հայ դասական այս գրողի անձը բնութագրելիս հաճախ են օգտագործում «պարզ» և «պարզություն» բառերը։

Այսօր հենց այդ դասական գրող Նար-Դոսի ծննդյան օրն է: Ի՜նչ իմանային բրդավաճառ հայրը՝ Զաքարը, կամ բարեհամբույր մայրը՝ Օվսանը, որ իրենց որդին մի օր բրդի փոխարեն հոգու հրաշալիքներ է «վաճառքի հանելու»: Բերկրանքի ու տառապանքի զգացումով ապրեցնող, հոգու աշխարհը ճանաչելի դարձնող, մարդուն առաքինության ու կատարելության մղող գրական ժառանգություն- ահա՛ Նար-Դոսի ձեռագիրը: Նա իր ստեղծագործություններում չգրեց միայն այն, ինչ որ կա կյանքում, գրեց նաև այն, ինչը չկա և ցանկալի է որ լինի։

Նար-Դոս՝ https://vlume.com/hye/person/EN-63 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *