Այսօր հայ գրականության աշնան երգիչ, սիրո երգիչ, XX դարի սկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդ Վահան Տերյանի ծննդյան օրն է։ Համընդհանուր երախտագիտություն ու երբեք չմարող սեր- այս է մեծերին ընկնող բաժինը։ Տերյանի բանաստեղծությունները ոչ թե պատգամներ ու խրատներ քաղելու, այլ մարդկային մտերիմ ու նվիրական զգացմունքներ վերապրելու, հարազատի հետ հաղորդակցվելու համար են: Նա քսաներորդ դարի մարդու աչքերով է նայել աշխարհին: Տերյանն ապացուցեց, որ հանճարների համար ժամանակն այլ ռիթմով է ընթանում, և տվեց այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է ապրել 35 տարի և թողնել այնպիսի ժառանգություն, որը հարյուրամյակներ շարունակ քննարկման աղբյուր է։ Մեծերը միայն ծննդյան թվական են ունենում, իսկ մահվան՝ երբեք, որովհետև մեռնելուց հետո սկսվում է նրանց երկրորդ կյանքը՝ անմահությունը: Նրանք անմահ են իրենց ստեղծածով, իրենց տվածով իրենց թողածով։
Վահան Տերյան՝ https://vlume.com/hye/person/EN-76