Skip to content

«Երջանկությունն ամուր առողջություն և վատ հիշողություն ունենալն է»։ Էռնեստ Հեմինգուեյ

1899 թվականի հուլիսի 21-ին է ծնվել ամերիկացի գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր՝ Էռնեստ Հեմինգուեյը։

Նա միակն էր, ով մի քանի բառով կարողանում էր բացել ողջ մարդկային հոգեբանությունը։

Նրա հերոսները կռվում էին մինչև վերջ՝ թե՛ ծովում, թե՛ պատերազմում, թե՛ իրենց ներսում։

Գրողը մանկուց պաշտում էր զենքերը։ Պապը նրան 12-ամյակի կապակցությամբ նվիրել էր 20 տրամաչափի ատրճանակ․․․

Ըստ վարկածներից մեկի՝ նույն օրը մի հնդկուհի նրան զգուշացրել էր՝

«Զգույշ եղիր, տղա՛ս։ Այս խաղալիքները հակված են վերադառնալ իրենց տերերին»։

Կես դար անց այդպես էլ եղավ։ Հոգեբուժարանից ազատվելուց երկու օր անց նա կրակեց ինքն իր վրա։

Ամերիկյան գրականության խոշորագույն ներկայացուցիչն՝ անկախ իր թերություններից ու վատ սովորություններից, միշտ վայելել է ու շարունակում է վայելել ընթերցողների մեծ սերը։

Հեղինակի ամենահայտնի գրքերից մեկը կարող եք կարդալ այստեղ՝ https://vlume.com/hye/person/EN-486

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *