Skip to content

Զվարճալի դեպքեր հայտնի գրողների կյանքից։ Ալեքսանդր Շիրվանզադե

Հետաքրքիր ու զվարճալի պատմությունները մեր սիրելի գրողներից կյանքից անպակաս են եղել և մենք ինչքան էլ ներկայացնենք, մեկ է՝ դեռ պատմելու բաներ մնում են։ Այս անգամ «թիրախավորել ենք» Շիրվանզադեին։

Ալեքսանդրը միամիտ էր և շատ դյուրահավատ։ Երբ վարժապետը դասը վատ պատրաստելու համար մի անգամ բարկանում է նրա վրա և բացելով դասագիրքը՝ ցույց է տալիս առաջադրանքի տեղն ու հանձնարարում վաղը «ջուր արած», այսինքն՝ անգիր սերտած ներկայանալ, նա ուղիղ իմաստով է հասկանում ուսուցչի ասածը։

«Մեր փողոցից ոչ հեռու կար մի աղբյուր։ Մյուս օրը դասագիրքս տարա, պահեցի նրա տակ այնքան, որ բոլորովին ջուր դարձավ»,- պատմում է Շիրվանզադեն։ Ուսուցիչը պատժում է Շիրվանզադեին՝ նրա ձեռքերի ափերին հասցնելով քանոնի հարվածներ. «Լավ էր, որ քանոնի տափակ կողմովն էր զարկում և ոչ սուր կողմով։ Այնուամենայնիվ, ձեռքերս սաստիկ ցավեցին։ Ես լաց եղա։ – Անիրա՛վ,- ասաց Սարգիս վարժապետը,- ես քեզ երեկ ասացի, որ դասդ ջուր անես, այսինքն՝ անգիր անես ջրի պես, իսկ դու տարել ես, գիրքդ թրջել ու բերե՞լ ես։ Դե՛ լավ, քի՛չ տըզա. դու դասագիրքդ ես ջուր արել, ես էլ քո աչքերը ջուր արի»,- հիշում է Շիրվանզադեն։

Պատանի Շիրվանզադեն «ջուր էր արել» գիրքը, իսկ մենք էլ եկեք «ջուր անենք» Շիրվանզադեի ստեղծագործությունները։

Շիրվանզադե՝ https://vlume.com/hye/person/EN-35

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *