Skip to content

Ժամանակի լավատեսները։ Մանուկ Աբեղյան և Վրթանես Փափազյան

Ինչքան քիչ բան կիմանայինք մենք գրական անցուդարձից, գրողների կյանքից ու մտորումներից, եթե գրական ընկերները իրար մասին չգրեին ժամանակին։Ստեփան Զորյանն իր «Հուշերի գրքում» այնքան հետաքրքիր ու գեղեցիկ է ներկայացրել իր ու Փափազյանի ծանոթությունը, թե ինչպես էին Փափազյանն ու Աբեղյանը պայքարում ժամանակի դժվարությունների դեմ ու ինչպես էին պահպանում իրենց լավատեսությունը։ 1917, 1918  թվականները շատ ծանր էին ժողովրդի համար։ Այդ ժամանակ բոլորն էին տագնապած ու վշտահար, իսկ ամենատագնապածը Փափազյանն ու Աբեղյանն էին։ Մեկը մյուսից տխուր լուրեր լսելով՝ Փափազյանը միշտ հարցնում էր․

-Բայց մի՞թե փրկություն չի լինելու, ոչ, կլինի, չի՛ կարող չլինել։

Իսկ Աբեղյանը, խորաթափանց մարդն ու գիտնականը, ավելացնում էր․

– Եղել են ավելի ծանր ժամանակներ, մեր ժողովուրդը միշտ ելք է գտել և փրկվել։ Ամեն գիշերի հաջորդում է առավոտը։

Անվանի այս մարդկանց լավատեսությունը վարակիչ էր, հուսադրող։ Անսահման կարելի է սովորել մեր մեծերից, կարդալ ու սովորել։ Եկեք հենց այդպես էլ անենք, կարդանք ու սովորենք։ Փափազյան՝ https://vlume.com/hye/person/EN-385

Զորյան՝ https://vlume.com/hye/person/EN-484

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *