Գաղտնիք չէ, որ գրողները որքան իրար մտերիմ են եղել, գովաբանել իրար, նույնքան էլ քննադատել են միմյանց։Այսօր միասին կիմանանք, թե ինչո՞ւ էր Րաֆֆին քննադատում բոլոր առումներով «հսկա» Աղայանին։
Որպես գրող Աղայանը շատ ծույլ էր և իր կյանքի վերջին 10-15 տարիներին, նա գրեթե, ոչինչ չի գրել, չի տպագրել։ Եվ երբ ընկերնեը նրան հանդիմանում էին, նա պատասխանում էր․
-Այ մարդ, չի գրվում, ի՞նչ անեմ:
Իսկ Րաֆֆին, կարծես թե առիթը բաց չէր թողնում, որ Աղայանին ծաղրեր և հաճախ էր ասում․
-Մի սաժին (երկու մետր) բարձրություն ունի, մի վերշոկ (5 սանտիմետր) հաստությամբ գիրք չի գրել:
Աղայանը, ի պատասխան Րաֆֆու, ասում էր․
-Ես իմ գինուն ջուր չեմ խառնում նրա պես: Ուզենայի հաստափոր հատորներ կգրեի:
Թե որքան անխառն գրող է Աղայանը և ինչպես չի անդրադարձել իր «ծուլությունը» ոչ մի գրքի որակի վրա, կփաստենք յուրաքանչյուրս՝ ևս մեկ անգամ թերթելով նրա ստեղծագործությունները։
Ղազարոս Աղայան՝ https://vlume.com/hye/person/EN-62