Skip to content

Ինչո՞ւ Շիրազը նախընտրեց լինել Իսահակյանի հարևանը

Ավետիք Իսահակյանը Հովհաննես Շիրազի համար մեծ հեղինակություն էր: Վարպետի թոռը՝ Ավիկ Իսահակյանը, պատմում է, որ Շիրազն այրում էր այն բոլոր գործերը, որոնք Իսահակյանին դուր չէին գալիս: Այս պատկառանքն էր նաև պատճառը, որ Շիրազը նախընտրեց լինել Վարպետի հարևանը։ Ահա թե ինչպես դա եղավ։
Ժամանակին Լենինականի քաղսովետը որոշում է մի տուն նվիրել բանաստեղծ Հովհաննես Շիրազին: Շատ երկար փնտրում են տունը, բայց վերջնական որոշման այսպես էլ չեն հանգում։ Ընտրությունը թողնում են բանաստեղծին։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ Շիրազն ընտրում է այն տունը, որի նկուղում դեռ մանուկ տարիներին քնել էր, երբ փախել է մանկատնից: Սակայն տան ընտրությունը պայմանավորված էր ևս մեկ փաստով՝ այն գտնվում էր Ավետիք Իսահակյանի տան հարևանությամբ: Երբ Շիրազին հարցնում են, թե ինչո՞ւ հենց այդ տունը ընտրեց, գրողը պատճառաբանում է՝ «․․․ որ Ավոյի տուն գնացողը, իմ տուն էլ գա»։ 

Հայ գրականության այս երկու հսկաները ներգործություն են ունեցել միմյանց վրա, հաշվի են նստել միմյանց կարծիքների հետ և այդպիսով ստեղծել գրականության մնայուն էջեր։

Ավետիք Իսահակյան՝ https://vlume.com/hye/person/EN-149

Հովհաննես Շիրազ՝ https://vlume.com/hye/person/EN-386

#vlumeapp

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *