Skip to content

Ինչ կտա ձեզ «Փոքրիկ իշխանը» գիրքը

«Ներողություն եմ խնդրում երեխաներից՝ գիրքը մեծահասակի ձոնելու համար: Այսպես վարվելու լուրջ արդարացումներ ունեմ․․․ Բոլոր մեծահասակները նախևառաջ երեխա են եղել, թեպետ նրանցից քչերն են հիշում այդ մասին»: Էքզյուպերի
Համամարդկային ու հոգևոր արժեքների այս գողտրիկ գանձարանում` «Փոքրիկ իշխանը» վիպակում, գտնում ենք ամենաիրական գեղեցկությունն ու ճշմարտությունը` այնքան պարզ և միևնույն ժամանակ այնքան թաքնված: Եվ մեր հոգու խորքում գիտակցում ենք, թե որն էր այդ փոքրիկի առաքելությունը… Տեսնում ենք մի մանուկ, ով կարող էր անապատում ջուր բխեցնել, ով ամբողջ հոգով էր սիրում ու նվիրվում, ով հասկանում էր սրտի լեզուն և ով գիտեր հոգևոր բաները… Եթե կարդացել եք այս գիրքը, ապա վստահ ենք, որ գտել եք ձեր Վարդին, որին նվիրվել եք ամբողջ հոգով: Այս գիրքը ոչ թե 80%-ով կհասնի ձեր սրտի նուրբ թելերին, այլ 100 %-ով:

Կարդացեք կամ վերընթերցեք ու կհամոզվեք՝ https://vlume.com/hye/item/VP-72

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *