Skip to content

«Լավ ընկերներ, լավ գրքեր և քնած խիղճ՝ ահա իդեալական կյանքը»

1835 թվականի այս օրը աշխարհ եկավ Սամուել Լենգհորն Քլեմենսը՝ մեզ առավել հայտնի որպես Մարկ Տվեն։

Մի գրող, որին ուղղակի չենք կարդում, այլ նրա հետ ճանապարհորդում ենք, ծիծաղում, խորհում, և երբեմն էլ պարզվում է, որ նա մեզ պատմում է հենց մեր սեփական պատմությունները։

Նա գրող էր ու միևնույն ժամանակ դիտորդ, որ տեսնում էր հասարակության թաքնված հակասությունները, մարդկանց մեծ ու փոքր թուլությունները և դրանք վերածում էր պատմությունների, որ կարդում ենք ժպիտով, բայց հիշում՝ մտածմունքով։

«Թոմ Սոյերի արկածները» և «Հեքլբերի Ֆինի արկածները» միայն մանկական պատմություններ չեն․ դրանք ազատության, բարոյականության, ընկերության ու խիզախության մասին գրքեր են, որոնցում Տվենը թողել է իր անզուգական ձեռագիրը՝ պարզ, կենդանի, լուսավոր։

Տվենը սիրում էր ասել․

«Կյանքում երկու օր կա, որ ամենակարևորն են․ այն օրը, երբ ծնվում ես, և այն օրը, երբ հասկանում ես՝ ինչու»։

Ինքը հաստատ գիտեր իր «ինչու»-ն։ Նրա «ինչու»-ն մեզ ժպիտ պարգևելն էր, մտածել սովորեցնելը և հիշեցնելը, որ երբեմն ճշմարտությունը լավագույնս ասվում է հումորով։

Տվենը համաշխարհային գրականությունը գրավեց իր յուրօրինակությամբ։

📲Մարկ տվեն՝ https://vlume.com/hye/item/EB-1554

📲https://vlume.com/hye/item/EB-1033

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *