Այսօր ամերիկացի գրող, երգիծաբան, ամերիկյան գրականության ամենանշանավոր գրողներից մեկի՝ Մարկ Տվենի ծննդյան օրն է։
Տվենն աշխարհին հայտնի է իր սրամտությամբ, բազում հետաքրքիր ու զվարճալի դեպքերով։ Ահա նմանատիպ դեպքերից մեկ օրինակ՝
Մի օր Մարկ Տվենը ժամանեց մի փոքրիկ քաղաք և որոշեց մինչև դասախոսություն կարդալը գնալ սափրողի մոտ.
-Ձեզ դու՞ր է գալիս մեր քաղաքը, – հարցրեց սափրողը:
-Այո, հրաշալի վայր է,- պատասխանեց Մարկ Տվենը:
-Դուք գալու համար լավ ժամանակ եք ընտրել,- շարունակեց սափրողը,- Մարկ Տվենը այսօր երեկոյան դասախոսություն է կարդալու: Դուք գալու՞ եք:
-Կարծում եմ՝ այո,- պատասխանեց գրողը:-Կարողացե՞լ եք տոմս ճարել:
-Դեռ ոչ:
-Բայց բոլոր տոմսերը վաճառված են: Դուք ստիպված կանգնելու եք:
-Ինչպիսի դժբախտություն,- հառաչեց Մարկ Տվենը,- ես միշտ ստիպված եմ կանգնել, երբ այդ մարդը դասախոսություն է կարդում:
Տվենի ներդրումը գրականության մեջ ոչ միայն ամերիկյան, այլև համաշխարհային է։ Տվենին չճանաչել, չկարդալ ու չծանոթանալ նրա գլուխգործոցներին, սուր ու դիպուկ մտքերին, խրատական պատմվածքներին, անկարելի է։
Մարկ Տվեն՝ https://vlume.com/hye/person/EN-382