Skip to content

Խորհուրդ ենք տալիս կարդալ։ Դեֆնե Սուման «Նախաճաշի սեղանը»

Յուրաքանչյուր գիրք ընթերցողին գրավում է որևէ հատկանիշով՝ գեղեցիկ նկարագրություններով, ռոմանտիզմով, պատմական փաստերով, բայց այս ամենից ամենագրավիչ հատկանիշը գաղտնիքն է։ Երբ գիրքն ունենում է գաղտնիք ու մենք՝ ընթերցողներս, պետք է դառնանք այդ գաղտնիքի բացահայտողը, այդ ժամանակ գիրքը ոչ թե գրավում, այլ հափշտակում է մեզ։ Նմանօրինակ գիրք է Դեֆնե Սումանի «Նախաճաշի սեղանը», որը թաքնված պատմությունների և ընտանեկան գաղտնիքների մասին է։ Ընտանիքը հավաքվում է հայտնի նկարչուհի Շիրին հանըմի ծննդյան 100-ամյակին: Դա պետք է լիներ հաճելի հիշողություն՝ հետադարձ հայացք գցելու երկար ու բեղմնավոր գեղարվեստական կարիերային, գրեթե մեկ դար տևած հիշողություններին։
Բայց Շիրինն իր անցյալում թաքցրած ինչ-որ գաղտնիքներ ունի, որ թոռներն ամեն գնով ուզում են բացահայտել, սակայն չի ստացվում։  
Իսկ ինչպե՞ս է թոռներին հաջողվում բացահայտել գաղտնիքը, երբ հայտնի նկարչուհին ոչ մի բառ չի ասում իր գաղտնիքի մասին։ Ձեր մտքով անգամ չի անցնի, որ նկարչուհին իր ամբողջ գաղտնիքը բացահայտում է՝ նկարելով իր տան ճաշասենյակի պատին։ Այդպիսով նա բացահայտում է հանրային գիտակցությունից ջնջված պատմությունը և իր ընտանիքի տառապանքի պատճառը, որը նստած է սերունդների ենթագիտակցության մեջ:

Ինչպես գրքի հերոսներից մեկն է ասում՝ «Չենք կարող նորից աշխարհ գալ, համա կարդալով կարող ենք նորից ապրել»։ Այո, կարդալը, և միայն կարդալը կարող է մեզ ապրեցնել, սովորեցնել և հարստացնել։

Անպայման կարդացեք Սումանի այս գիրքը, ինքներդ բացահայտեք 100-ամյա նկարչուհու գաղտնիքը։

Նախաճաշի սեղան՝ https://vlume.com/hye/item/VP-639 

Հրատարակիչ՝ Էջ

Թարգմանիչ՝ Կարոլինա Սահակյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *