Skip to content

Խորհուրդ ենք տալիս կարդալ։ Չարլզ Դիկկենս «Սուրբ ծննդյան երգը»

Ամանորն ու Սուրբ ծնունդը սիրո, ընտանիքի և երազանքի տոներ են։ Թվում է թե այս տոներին սպասում են բոլորը, բայց այսօրվա մեր հերոսը ոչ միայն չէր սպասում այս տոներին, այլև ընդհանրապես չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Անգլիացի նշանավոր գրող Չարլզ Դիկկենսի «Սուրբ ծննդյան երգը» գիրքը թվում է, թե նախատեսված է փոքրահասկների համար, սակայն սա կարող է հրաշալի դաս լինել բոլոր նրանց համար, ովքեր ընկղմվում են կենցաղային գործերի մեջ և մոռանում վայելել ամանորյա տոները։

Գիրքը ծեր և ժլատ Սքրուջի մասին է, որը միշտ խուսափել ու ատել է ամանորյա տոնակատարությունները, սակայն ամեն ինչ գլխիվայր շրջվում է, երբ մի որ ծերուկին հյուր են գալիս սուրբ ծննդյան անցյալի ներկայի և ապագայի ոգիները։

1843 թվականի հոկտեմբերին Դիկկենսը որոշեց գրել մի ստեղծագործություն, որը նվիրված կլինի Սուրբ ծննդին, և հետաքրքրական է, որ արդեն նոյեմբեր ամսին նա ավարտեց իր գիրքը և հենց Սուրբ ծնունդին հանձնեց ընթերցողների դատին։

Դիկկենսն այն եզակի գրողներից է, որոնք իրենց ստեղծագործությունները սիրում են կարդալ ընթերցողների համար։ Հենց այս գիրքը եղավ առաջինն ու վերջինը, որ հեղինակը կարդաց հազարավոր ընթերցողների համար։

Զարմանալի է, բայց փաստ, որ աշխարհին հայտնի Merry Christmas արտահայտությունը ի հայտ է եկել այս գրքից՝ Դիկկենսի շնորհիվ։ Իսկ մինչ այդ մարդիկ սովոր էին իրար շնորհավորել, ասելով՝ Happy Christmas: Սա ամանորյա ամենաընտանեկան գրքերից մեկն է, որը կարդալու ամենաճիշտ ժամանակը հիմա է։

Սուրբ ծննդյան երգը՝ https://vlume.com/hye/item/VP-170

Հրատարակիչ՝ Յավրուհրատ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *