Skip to content

Խորհուրդ ենք տալիս կարդալ։ Սոմերսեթ Մոեմ «Երփներանգ շղարշը»

«Եթե մարդիկ խոսեն միայն այն ժամանակ, երբ ասելիք ունեն, այդժամ մարդկային ցեղը շատ շուտով կկորցնի խոսելու ունակությունը»: Սոմերսեթ Մոեմ

Գաղտնիք չէ, որ ընթերցողներին ավելի շատ գրավում են այն գրքերը, որոնք սիրո մասին են կամ համեմված են սիրային պատմություններով։ Այդպիսի գիրք է նաև Սոմերսեթ Մոեմի «Երփներանգ շղարշը»։ Գիրքը սկսում է Շելլիի սոնետի հետևյալ տողով՝ «Մի՛ բարձրացրու երփներանգ շղարշը, որն ապրողները կյանք են անվանում»։ Գրքում ներկայացվում է կնոջ կերպարը հասարակության մեջ` ոչ միայն որպես տնային տնտեսուհի, մայր, այլ նաև ավելի ինքնուրույն, պատասխանատվությունն իր վրա կրող լայնախոհ ու անկախ անհատականության: 
Սոմերսեթ Մոեմի պատմության հերոսուհին տեղի տալով մոր հորդորներին՝ ամուսնանում է երիտասարդ բժշկի հետ, ում հանդեպ անտարբեր է, և շուտով սիրավեպ է սկսում մեկ այլ տղամարդու հետ, իսկ հետևանքները լինում են անդառնալի: Մոեմն իր ընթերցողներին սովորեցնում է, թե ինչպես կինը կարող է  պարզունակ լինելուց վերածվի խելացի ու վերլուծող կնոջ։ Գրքի առաջաբանում հեղինակն ասում է, որ այս պատմությունը գրել է՝ ներշնչված Դանթեի «Աստվածային կատակերգության» քավարանի վերջին տողերից: 
Իսկ ո՞ր դարաշրջան է ներկայացնում հեղինակը, ի՞նչ է մեզ սովորեցնում, ինչպիսի՞ն պետք է լինի կինը, ահա այս բոլոր հարցերի պատասխանները կգտենք միայն կարդալով գիրքը։ Իհարկե սա Մոեմի ամենահայտնի գիրքը չէ, բայց չեք զղջա, որ կարդացել և բացահայտել եք հեղինակին։

Երփներանգ շղարշը՝ https://vlume.com/hye/item/VP-311

Հրատարակիչ՝ Զանգակ

1 thought on “Խորհուրդ ենք տալիս կարդալ։ Սոմերսեթ Մոեմ «Երփներանգ շղարշը»”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *