Skip to content

Խորհուրդ ենք տալիս կարդալ։ Վահան Թոթովենց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

«… Մայրս գիտեր, որ հայրս Ստամբուլում «դոստ» ունի։ Բայց այս մասին մորս հոգին խաղաղ էր։ Դա բխում էր ո՛չ թե նրա անտարբերությունից դեպի ամուսինը, այլ խորախոր սիրուց։ Սիրելով նրան՝ սիրում էր և նրա հանցանքը։ – Էրիկ մարդ է, – ասում էր մայրս, – սիրտը դադար չունի։ Հիշում եմ, որ երբ հայրս մեռավ, և մեծ եղբայրս սկսեց ճանապարհորդություններ կատարել դեպի Ստամբուլ կամ սևծովյան նավահանգիստներ՝ մայրս հանձնեց նրան ճոխ նվերների մի կապոց, որպեսզի Ստամբուլում հանձնի իր ամուսնու սիրուհուն… Ստամբուլի կինն էլ մորս կապոցը ընդունել էր արցունքներով․․․» Վահան Թոթովենց «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»

Այս ինքնակենսագրական վեպը իրավամբ համարվում է Թոթովենցի գլուխգործոցը։ Նուրբ քնարականությամբ ու ինքնատիպ պատումով, գրավիչ հուզականությամբ գրողը նկարագրում է Եղեռնով հիշվող իր դաժան մանկությունն ու պատանեկությունը՝ հայրենի Մեզիրե քաղաքում։ Եթե մինչև հիմա դեռ չեք կարդացել Թոթովենցի գլուխգործոցը, ապա խորհուրդ ենք տալիս անպայման կարդալ ու խորապես ճանաչել Վահան Թոթովենց գրողին։

Վահան Թոթովենց՝ https://vlume.com/hye/item/EB-37

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *