«Քանզի հզոր է սերը մահվան պես, խանդը դաժան է դժոխքի նման»։
Երգ երգոցի հենց այս հատվածն է ոգեշնչել Մոպասանին, որ նա գրեց իր գլուխգործոցներից մեկը՝ «Մահվան պես հզոր» գիրքը։
Ֆրանսիացի մեկ այլ գրող՝ Անդրե Մորուան, նշում է, որ եթե Մոպասանի ընկերները՝ Ֆլոբերն ու Զոլան իմանային, որ նրա գիրքը մի օր ընդգրկվել է ժամանակի լավագույն սիրային վեպերի շարքում, նրանք կծիծաղեին դրա վրա։
Մարդ, որն ամբողջ կյանքում արհամարհել է սերը և տրվել է միայն մարմնական հաճույքներին, չէր կարող այսքան զգացմունքային ու այսքան սիրային գիրք գրել։
«Մահվան պես հզոր» վեպում նկարագրվում է մի նկարչի ու կոմսուհու սիրո պատմությունը:
Նրանց երջանկությունը խաթարվում է, երբ մի օր հանկարծ երկուսն էլ հասկանում են, որ նկարիչը սիրահարված է կոմսուհու դստերը։
Այստեղ հեղինակը ներկայացնում է ոչ միայն սիրո պատմություն, այլև ցույց է տալիս հարատև վախը ծերությունից։
Եթե դեռ չեք կարդացել ֆրանսիական գրականության լավագույն էջերից մեկը, ապա մի կորցրեք պահը, կարդացեք հիմա՝ https://vlume.com/hye/item/EB-1231
Իսկ ձայնագրքերի սիրահարները կարող են լսել ահա այստեղ՝ https://vlume.com/hye/item/AB-10881