Նշանավոր գրող Օրհան Փամուքն իր գրիչով կարողացել է գրավել ընթերցողների սրտերը։ Յուրահատուկ ձեռագրով է գրված նաև «Ձյունը» վեպը։
Գրքի հերոսը մեկնում է Կարս ստամբուլաբնակ իր ծանոթի խնդրանքով և որպես լրագրող սկսում է հետաքննել երտասարդ աղջիկների ինքնասպանությունների շարքը, նա հույս ուներ հանդիպել իր ծանոթ աղջիկներից մեկին։ Սակայն խիտ ձյունը մոտավորապես երեք օրվա ընթացքում Կարսը կտրում է արտաքին աշխարհից և այս ընթացքում հերոսը ստիպված է լինում շփվել նախկին կոմունիստների, սովետական իշխանությունների կողմնակիցների, ֆաշիստ ազգայնականների հետ։ Կարս քաղաքում ծավալվող դեպքերը հետաքրքրական են նաև հայ ընթերցողին, քանի որ այստեղ էլ կա անդրադարձ Հայոց ցեղասպանության թեմային։
Փամուքի գրչին ծանոթ ընթերցողները չեն կարող բաց թողնել առիթն ու չկարդալ այս գիրքը, իսկ ովքեր դեռ չեն ծանոթացել․ սա ամենահարմար առիթն է։
Օրհան Փամուք․ Ձյունը՝ https://vlume.com/hye/item/VP-619