Skip to content

Խորհուրդ ենք տալիս կարդալ: Էմիլ Զոլա «Թերեզ Ռաքեն»

Ֆրանսիացի մեծ գրող Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպը իր ժամանակին դարձել է գրական բեկում՝ իր անկեղծությամբ և մարդկային բնության մռայլ կողմերի բացահայտմամբ։ Սա պատմություն է ոչ միայն սիրո, այլ նաև մեղքի, կրքի ու խղճի կռվի մասին։

Զոլան իր հերոսների միջոցով ցույց է տալիս, թե ինչպես կարող է սովորական կյանքի առօրյան վերածվել ներքին փոթորկի, երբ մարդը փորձ է անում փախչել ճնշող իրականությունից։

«Թերեզ Ռաքեն» վեպը պատմում է մի երիտասարդ կնոջ անհաջող ամուսնության մասին, ով ամուսնացել է իր հորաքրոջ տղայի հետ՝ հորաքրոջ կամքով։ Թերեզ Ռաքենը ֆրանսիացի կապիտանի և ալժիրցի կնոջ դուստրն է։ Նրա մայրը մահացել է անմիջապես ծննդաբերությունից հետո։ Մոր մահից հետո հայրը նրան թողնում է քրոջը՝ տիկին Ռաքենի մոտ, որպեսզի վերջինս խնամի իր դստերը։ Տիկին Ռաքենն ապրում է իր որդու՝ Կամիլի հետ, ով շատ տկար ու հիվանդ է։ Կամիլն ու Թերեզն ապրում են միասին, իսկ երբ լրանում է Թերեզի 21 տարին, հորաքույրը որոշում է ամուսնացնել նրանց։ Որոշ ժամանակ անց Կամիլը որոշում է տեղափոխվել Փարիզ, որովհետև Կամիլը կարծում էր, որ Փարիզն իր համար նպաստավոր վայր է կարիերա սկսելու համար։

Այս վեպը հենց իր՝ Էմիլ Զոլայի բնորոշմամբ ՝ մարդու մեջ անասնական բնազդների վերհանման պատմություն է: Զոլան այս ստեղծագործությամբ ձևավորեց հոգեբանական ռեալիզմի այն ուղղությունը, որն այսօր էլ մնում է արդիական։

📲Թերեզ Ռաքեն՝ https://vlume.com/hye/item/VP-78

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *