«Մարդն, ով զուրկ է հումորի զգացումից, զրկված է շատ ավելիից, քան պարզապես հումորի զգացումից»: Մարկ Տվեն
Այսօր ծիծաղի և հումորի համաշխարհային օրն է։ Հումորն այն արևն է, որ վերացնում է ձմեռը մարդու կյանքից։ Տոնի կապակցությամբ մի քանի հումորներ ենք առանձնացրել ձեզ համար, որոնց գլխավոր հերոսները հայտնի գրողներն են։ Մարկ Տվենը մի օր ստանում է անդուր բանաստեղծությունների փաթեթ՝ «Ինչու՞ եմ ես ողջ» վերնագրով, որին պատասխանում է՝ «Քանի որ բանաստեղծությունները ուղարկել եք փոստով, այլ ոչ թե ինքներդ եք բերել»: Մարկ Տվեն՝ https://vlume.com/hye/person/EN-382
Շեքսպիրին ասացին, որ կինը նրան դավաճանում է: Լինելով չկոմպլեքսավորված մարդ, նա ընդամենը հարցրեց կնոջից ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Վերջինս պատասխանեց: -Աստված իմ, միայն թե պետք չի այդ ամենը ողբերգության վերածել: Շեքսպիր՝ https://vlume.com/hye/person/EN-67
Այս շարքը կարող եք շարունակել նաև դուք․ եթե գիտեք նման այլ պատմություններ։ Հումորի, ծիծաղի համար մեկ օրը շատ քիչ է, չէ՞ որ կորած է այն օրը, երբ դուք ոչ մի անգամ չեք ծիծաղել։ Անսպառ ու լիաթոք ժպիտներ բոլորին։