Արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանի «Կապույտ Երզնկա» գիրքն այսուհետ կարող եք գտնել մեզ մոտ և կարդալ հենց այստեղ՝ https://vlume.com/hye/item/EB-1364
Գրքում զետեղված պատմվածքներն ունեն սյուժետային մի ամբողջություն։ Դրանք նվիրված են հայրենի երկրի գեղեցկություններին ու ծննդավայրի կարոտին և օժտված են ոչ միայն գեղարվեստական, այլև ճանաչողական կարևոր արժանիքներով։ «Կապույտ Երզնկա» գիրքն ինքնաճանաչումի, գրականության հիմնական իմաստի և բովանդակության, վերջապես սիրո, նվիրումի և հավատարմության պատմություն է: Կապույտ Երզնկայի գաղափարը գրողի գրականությունը դրել է ստեղծագործական նոր ընթացքի մեջ: Գնացքի պատուհանի մոտ նստած հերոսը պատուհանից մտովի տեսնում է նախնիների երկիրը. «Ես տեսնում եմ Արաքս գետը, որից այն կողմ Վանն է, Կարսը, Խարբերդը, Երզնկան»: Բայց Երզնկան դեռևս «անվերծանելի արձանագրություն» է: