Մեծ մարդիկ՝ մտավորականները մեծ են ոչ միայն իրենց հանճարեղությամբ ու բացառիկությամբ, այլև մեծ հումորի զգացումով: Բացառիկության նշան է հումորի զգացումը. չէ՞ որ ծիծաղը արև է, որը վերացնում է ձմեռը մարդու դեմքից: Հայտնի գրողներից շատերն են փայլել հումորի մեծ զգացումով, բայց այս անգամ անդրադարձել ենք ֆրանսիացի նշանավոր գրող Հյուգոյին:
Ամեն առավոտ Հյուգոյին սափրում էր մի երիտասարդ վարսավիր, որ հավատում էր ամեն տեսակ նախանշանների: Հերթական մի օր երիտասարդը Հյուգոյին ասում է.
– Գիսավորն արդեն մոտ է, իսկ դա նշանակում է, որ շուտով աշխարհի վերջն է: Ես լսել եմ, որ հունվարի երկուսին ոչնչանալու են բոլոր կենդանիները, իսկ հունվարի չորսին՝ բոլոր մարդիկ:
Հյուգոն բացականչում է.
– Աստվա՜ծ իմ, իսկ ո՞վ է ինձ սափրելու հունվարի երեքին:Աշխարհի ամենաազդիկ վեպերի հեղինակը փայլել է ամեն ինչում: Իսկ մեր գրադարանն առանց նրա գլուխգործների պարզապես չէր կարող լինել: Վիկտոր Հյուգո՝ https://vlume.com/hye/person/EN-274